Գործունեությունը Շվեյցարիայում
Ֆրանսերեն/գերմաներեն դասընթացեր
Մեր Մասին
Sevak.ch
ՍԵՎԱԿ միությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, այն ստեղծվել է 2009 թվականի հունվարի 20-ին Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում, մի խումբ հայ և շվեյցարացի ընկերների կողմից: Միության նպատակն է՝ ամրապնդել սոցիալ-մշակութային կապերը Շվեյցարիայի և Հայաստանի միջև:
Տարիների ընթացքում, ՍԵՎԱԿ միությունը տարբեր միջոցառումների շնորհիվ հաստատել է իր նպատակը՝ միտված բազմամշակութային կապերի ամրապնդմանը և դրանց տարածմանը երիտասարդ սերնդի մասնակցությամբ։
Աշխատանքի հիմքում ընկած է հայերի և շվեյցարացիների համար եզակի, արդյունավետ և կրթական փորձառնություններ ստեղծելու ոգևորությունն ու եռանդը։ Ստեղծել, փոխանակել և զարգացնել, ահա´ այն գաղափարները, որոնցով առաջնորդվել է ՍԵՎԱԿ միությունը՝ նպաստելով փորձի փոխանակման և սոցիալական այլ նախագծերի ստեղծմանը:
Սոցիալական հարթակ
ՍԵՎԱԿ ասոցիացիայի փոխանակման առաջին նախագծերից մեկը Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանում ֆրանսերեն և գերմաներեն լեզվի դասընթացների կազմակերպումն էր: VKHS կոչվող լեզուների այս դպրոցում ուսուցիչները մեծապես կարևորում էին բազմաբնույթ կրթության ապահովումը: Երկու ամսվա ընթացքում ամեն օր վերապատրաստվում էին լեզվական տարբեր հմտություններ: Դասավանդումը տեղի է ունեցել մի քանի ձևով. բացի դասարանական աշխատանքից, կային փոքր խմբային աշխատանքներ և զույգով կատարվող վարժություններ: Առաջընթացը գնահատվում էր ամեն շաբաթ: Մասնակիցները նաև հանգստյան օրերին և երկու ամիս շարունակ հնարավորություն ունեցան բացահայտելու Շվեյցարիան և որոշ հարևան շրջաններ Ֆրանսիայում և Գերմանիայում:
Փորձը եզակի էր ինչպես մասնակիցների, այնպես էլ կազմակերպիչների համար: Սա հնարավորություն տվեց մի կողմից բարելավել լեզվի հմտությունները, իսկ մյուս կողմից՝ սովորել մյուսի մշակույթը, հայտնաբերել և ուսումնասիրել տարբերությունը, և այդպիսով՝ ավելի լավ ճանաչել միմյանց:
Ներկայումս ՍԵՎԱԿ ասոցիացիան նախատեսում է կազմակերպել ֆրանսերենի դասընթացներ Հայաստանում՝ տեղում ներգրավելով օտար լեզվի մասնագետի՝ դասեր տալու, իսկ դրա փոխարեն՝ բացահայտելու երկիրը: Այսպիսով՝ ստեղծվում է սոցիալ-մշակութային փոխանակման ևս մեկ հնարավորություն: