Մեր Մասին
ՍԵՎԱԿ միությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, այն ստեղծվել է 2009 թվականի հունվարի 20-ին Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում, մի խումբ հայ և շվեյցարացի ընկերների կողմից: Միության նպատակն է՝ ամրապնդել սոցիալ-մշակութային կապերը Շվեյցարիայի և Հայաստանի միջև:
Տարիների ընթացքում, ՍԵՎԱԿ միությունը տարբեր միջոցառումների շնորհիվ հաստատել է իր նպատակը՝ միտված բազմամշակութային կապերի ամրապնդմանը և դրանց տարածմանը երիտասարդ սերնդի մասնակցությամբ։
Աշխատանքի հիմքում ընկած է հայերի և շվեյցարացիների համար եզակի, արդյունավետ և կրթական փորձառնություններ ստեղծելու ոգևորությունն ու եռանդը։ Ստեղծել, փոխանակել և զարգացնել, ահա´ այն գաղափարները, որոնցով առաջնորդվել է ՍԵՎԱԿ միությունը՝ նպաստելով փորձի փոխանակման և սոցիալական այլ նախագծերի ստեղծմանը:


Գիտելիքի փոխանակում, փորձի փոխանակում, մշակութային և ավանդական արժեքների փոխանակում - սրանք են եղել և մնում միության գործունեության կարևորագույն գործիքները: Որպես գաղափարախոսություն է ընտրվել՝ «Փոխենք փոխանակմամբ»:
Արդեն 2011 թվականին, ՍԵՎԱԿ Միությունը Երևանում բացեց հայաստանյան մասնաճյուղը, ավելի ուշ՝ Ստրասբուրգում եվրոպական մասնաճյուղը:
Ինչու՞ ՍԵՎԱԿ. ՍԵՎԱԿը հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակի (1924-1971) անունն է: Նա ճշմարտության, ազատության և սիրո անսպառ խոսնակն է: Լինել բաց նոր գաղափարների առաջ, ճանաչել դիմացինին և դրանով ճանաչել յուրայինին. սրանք են ՍԵՎԱԿ Միության արժեքներն ու նպատակները: