Գործունեությունը Հայաստանում

Մասնագիտական կողմնորոշում

Մեր Մասին

Sevak.ch

ՍԵՎԱԿ միությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, այն ստեղծվել է 2009 թվականի հունվարի 20-ին Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում, մի խումբ հայ և շվեյցարացի ընկերների կողմից: Միության նպատակն է՝ ամրապնդել սոցիալ-մշակութային կապերը Շվեյցարիայի և Հայաստանի միջև:

Տարիների ընթացքում, ՍԵՎԱԿ միությունը տարբեր միջոցառումների շնորհիվ հաստատել է իր նպատակը՝ միտված բազմամշակութային կապերի ամրապնդմանը և դրանց տարածմանը երիտասարդ սերնդի մասնակցությամբ։

Աշխատանքի հիմքում ընկած է հայերի և շվեյցարացիների համար եզակի, արդյունավետ և կրթական փորձառնություններ ստեղծելու ոգևորությունն ու եռանդը։ Ստեղծել, փոխանակել և զարգացնել, ահա´ այն գաղափարները, որոնցով առաջնորդվել է ՍԵՎԱԿ միությունը՝ նպաստելով փորձի փոխանակման և սոցիալական այլ նախագծերի ստեղծմանը:

Կարդալ ավելին

Սոցիալական հարթակ

ՍԵՎԱԿ ասոցիացիայի առաջատար նախագծերից մեկը «Մասնագիտական Կողմնորոշում» ծառայության երկու մասնագետների այցի կազմակերպումն է Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան: Համագործակցելով Ֆրիբուրգի կանտոնի հետ` ասոցիացիան պատրաստեց այս նախագիծը` նպատակ ունենալով հնարավորություն տալ շվեյցարացի մասնագետներին իրենց հայ գործընկերներին ներկայացնել ոլորտում առկա հնարավորությունները:

 

Հայաստանում, մեծ թվով երիտասարդներ 17 տարեկան հասակում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո փորձում են շարունակել իրենց ուսումը որևէ ԲՈՒՀում: Մի կողմից սա բացում է մրցակցության Ճանապարհը. Յուրաքանչուր ուսանող գիտի, որ աշխատանքային կյանքում իր տեղը գտնելու համար պիտի ճգնի: Մյուս կողմից, սակայն, ավարտելով ուսումը, շատերը չեն կարողանում գտնել համապատասխան աշխատանք, ժամանակի ընթացքում կորցնում են իրենց մասնագիտական հմտությունները, դառնում երկարակյաց գործազուրկ՝ շարունակական կրթության և մասնագիտական կողմնորոշման ծառայությունների բացակայության պատճառով:

 

Ավելին, աշխատանքը կորցրած քաղաքացին նույնպես հայտնվում է դժվար իրավիճակում. երկարաժամկետ անաշխատունակությունը կարող է հանգեցնել վստահության կորստի սեփական ուժերի նկատմամբ: Առաջարկություն իրավիճակը բարելավելու համար.

 

«Մասնագիտական Կողմնորոշում» ծառայությունը երիտասարդներին հնարավորություն է տալիս ընտրել իրենց մտավոր և ֆիզիկական կարողություններին համապատասխան մասնագիտություն: Այս ծառայությունը միաժամանակ ուղղված է բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն բարելավվել իրենց մասնագիտական հնարավորությունները կամ փոխել աշխատանքային ուղղվածությունը: «Մասնագիտական Կողմնորոշում» ծառայության նպատակն է մասնագիտական տեղեկութուններ և խորհուրդներ հաղորդել հասարակությանը՝ հաշվի առնելով երկում առկա աշխատանքային հնարավորությունները: «Մասնագիտական Կողմնորոշում» ծառայության գործունեությունը.:

 


- Անհատական կամ խմբային հավաքների միջոցով տեղեկություններ հաղորդել տարբեր կրթական օջախների վերաբերյալ
- Կազմակերպել խորհրդատվական ժամեր 9րդ և 1Օրդ դասարաններում
- Շվեյցարական «Մասնագիտական Կողմնորոշում» ծառայության մասնագետների մասնակցությամբ անցկացնել սեմինարներ 
- Մասնակիցներին հնարավորություն ընձեռել անհատական երկխոսության միջոցով կենտրոնանալու իրենց ունակությունների, մտավոր և ֆիզիկական հնարավորությունների, ինչպես նաև իրենց հետաքրքրությունների վրա
- Բացահայտել մասնակցի ձգտումը, հարմարեցնելով այն իրական շուկայի պահանջներին
- Գնահատել մասնագիտական ըտնրության լինելիությունն ու երկարակեցությունը շնորհիվ հարցաթերթիկների և տեստերի
- Օգնել ծրագրի մասնակիցներին մասնագիտական ծրագրի կազմակերպման և թեկնածությունը պատրասելու գործընթացում
- Համագործակցել դպրոցական և մասնագիտական հաստատությունների հետ

Այս առաջին փորձից տասը տարի անց ՍԵՎԱԿ ասոցիացիան այժմ նպատակ ունի շարունակել նախագիծը` ապագայում հնարավորություն ընձեռելով շատ երիտասարդների և տարեցների գտնելու համապատասխան աշխատանք: