Գործունեությունը Շվեյցարիայում

«Նարեկացի» համույթի համերգը Շվեյցարիայում, 2010 թվականի ապրիլ

Մեր Մասին

Sevak.ch

ՍԵՎԱԿ միությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, այն ստեղծվել է 2009 թվականի հունվարի 20-ին Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում, մի խումբ հայ և շվեյցարացի ընկերների կողմից: Միության նպատակն է՝ ամրապնդել սոցիալ-մշակութային կապերը Շվեյցարիայի և Հայաստանի միջև:

Տարիների ընթացքում, ՍԵՎԱԿ միությունը տարբեր միջոցառումների շնորհիվ հաստատել է իր նպատակը՝ միտված բազմամշակութային կապերի ամրապնդմանը և դրանց տարածմանը երիտասարդ սերնդի մասնակցությամբ։

Աշխատանքի հիմքում ընկած է հայերի և շվեյցարացիների համար եզակի, արդյունավետ և կրթական փորձառնություններ ստեղծելու ոգևորությունն ու եռանդը։ Ստեղծել, փոխանակել և զարգացնել, ահա´ այն գաղափարները, որոնցով առաջնորդվել է ՍԵՎԱԿ միությունը՝ նպաստելով փորձի փոխանակման և սոցիալական այլ նախագծերի ստեղծմանը:

Կարդալ ավելին

Սոցիալական հարթակ

Ստեղծումից մեկ տարի անց «ՍԵՎԱԿ» ասոցիացիան «Երկիր» ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպեց համերգային նախագիծ`Հայաստանից շուրջ երեսուն երեխաների հրավիրելով Շվեյցարիա և Ֆրանսիա: Փոխանակման այս նախագծի նպատակն էր ներկայացնել հայկական երաժշտությունը «Նարեկացու» հրաշագործությունների միջոցով: Այս համույթը, որը բաղկացած է 6-ից 18 տարեկան երեխաներից, ստեղծվել է 2008 թվականին Երևանի «Նարեկացի» հիմնադրամի կողմից: Կիրառելով տարբեր հայկական ավանդական գործիքներ՝ փոքրիկ երաժիշտները նվագել են հայտնի հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Սայաթ Նովայի, Շերամի և այլոց ստեղծագործություններ:

 

Համերգները կազմակերպվել էին 2010 թվականի ապրիլին Ցյուրիխ, Լուգանո, Արաու և Ժնև քաղաքներում: Դրանք հնարավորություն ընձեռեցին դուդուկի, քանոնի, ուդի և այլ ավանդական հայկական գործիքների ձայնը լսելի դարձնել շվեյցարական մեծ հանրությանը:

 

Փոքրիկ երաժիշտները հնարավորություն ունեցան նաև բացահայտել իրենց այցելած քաղաքները և կարճ քննարկում ունենալ շվեյցարացիների և շվեյցարահայերի հետ: