Գործունեությունը Շվեյցարիայում

Հայկական ձմեռային շաբաթավերջ Շվեյցարիայում

Մեր Մասին

Sevak.ch

ՍԵՎԱԿ միությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, այն ստեղծվել է 2009 թվականի հունվարի 20-ին Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում, մի խումբ հայ և շվեյցարացի ընկերների կողմից: Միության նպատակն է՝ ամրապնդել սոցիալ-մշակութային կապերը Շվեյցարիայի և Հայաստանի միջև:

Տարիների ընթացքում, ՍԵՎԱԿ միությունը տարբեր միջոցառումների շնորհիվ հաստատել է իր նպատակը՝ միտված բազմամշակութային կապերի ամրապնդմանը և դրանց տարածմանը երիտասարդ սերնդի մասնակցությամբ։

Աշխատանքի հիմքում ընկած է հայերի և շվեյցարացիների համար եզակի, արդյունավետ և կրթական փորձառնություններ ստեղծելու ոգևորությունն ու եռանդը։ Ստեղծել, փոխանակել և զարգացնել, ահա´ այն գաղափարները, որոնցով առաջնորդվել է ՍԵՎԱԿ միությունը՝ նպաստելով փորձի փոխանակման և սոցիալական այլ նախագծերի ստեղծմանը:

Կարդալ ավելին

Սոցիալական հարթակ

Սևակ Միության առաջին նախագիծը ձևավորվեց 2009 թ.-ի հիմնադիր ժողովից անմիջապես հետո: Միջոցառումը կոչվում էր «Հայկական ձմեռային հանգստյան օրերը Շվեյցարիայում»: Երեք անգամ կրկնող հանդիպումը նպատակ ուներ կարծիքներ կիսել, փոխանակել ասոցիացիայի անդամների և նրա հարազատների միջև: Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Հայաստանից մինչև 50 մասնակիցներ հավաքվել էին Շվեյցարիայի հարավում գտնվող Սաաս-Գրունդ քաղաքում: Հանդիպմանն ամեն անգամ ձյուն էր, արև, ուղեկցված երաժշտութամբ, պարով և գաստրոնոմիայով:

Շվեյցարիայում անցկացվող հայկական հանգստյան օրերը մասնակիցներին հնարավորություն տվեցին ավելի լավ ճանաչել միմյանց: Մտքեր փոխանակելով՝ նրանք կարողացան էներգիայի նոր աղբյուրներ գտնել և նոր հարաբերություններ հաստատել: 100% շվեյցարական և 100% հայկական, 100% մշակութային և 100% սոցիալական փոխանակում: