Գործունեությունը Հայաստանում
Հայոց լեզվի դասընթացներ Հայաստանում
Մեր Մասին
Sevak.ch
ՍԵՎԱԿ միությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, այն ստեղծվել է 2009 թվականի հունվարի 20-ին Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում, մի խումբ հայ և շվեյցարացի ընկերների կողմից: Միության նպատակն է՝ ամրապնդել սոցիալ-մշակութային կապերը Շվեյցարիայի և Հայաստանի միջև:
Տարիների ընթացքում, ՍԵՎԱԿ միությունը տարբեր միջոցառումների շնորհիվ հաստատել է իր նպատակը՝ միտված բազմամշակութային կապերի ամրապնդմանը և դրանց տարածմանը երիտասարդ սերնդի մասնակցությամբ։
Աշխատանքի հիմքում ընկած է հայերի և շվեյցարացիների համար եզակի, արդյունավետ և կրթական փորձառնություններ ստեղծելու ոգևորությունն ու եռանդը։ Ստեղծել, փոխանակել և զարգացնել, ահա´ այն գաղափարները, որոնցով առաջնորդվել է ՍԵՎԱԿ միությունը՝ նպաստելով փորձի փոխանակման և սոցիալական այլ նախագծերի ստեղծմանը:
Սոցիալական հարթակ
2010 թվականի ամռանը ՍԵՎԱԿ ասոցիացիան կազմակերպեց հայոց լեզվի դասընթացներ Հայաստանում: Այս ծրագրի նպատակն էր հնարավորություն ընձեռել հետաքրքրվողներին հայոց լեզու սովորելու և կարողանալու այն կիրառել առօրյա կյանքում. սա հայտնի և ապացուցված մեթոդ է, որը նպաստում է նաև սոցիալ-մշակութային փոխանակմանը:
Դասընթացը տեղի ունեցավ Երևանի Ֆրանսիական համալսարանում: Ուսուցչի ընտրությունը ստանձնել է պարոն Սիմոն Պետրոսյանը, ով ունի երկար տարիների մասնագիտական փորձ տվյալ ոլորտում: Դասերը շատ բազմազան էին. դրանք վերաբերում էին քերականությունը, բառապաշարին, գրավոր և բանավոր խոսքին: Ձեռք բերած գիտելիքները կիրառելու նպատակով երկրով մեկ կազմակերպվել էին նաև փոքր էքսկուրսիաներ:
Ուսանողները գիշերեցին հյուրընկալ ընտանիքներում. սա փոխանակման ևս մեկ հնարավորություն էր, որը նրանց թույլ տվեց հնարավորինս լավ ներգրավվել հայերի կենսակերպի մեջ:
Ներկայումս ՍԵՎԱԿ ասոցիացիան մտադիր է փոխել ուսուցման ձևը: Նոր գաղափարներ եև ծնվել, որոնք կիրականացվեն մոտ ապագայում: