«Դուդուկներ» համույթ

2011 թվականի ապրիլի 19-24-ն ընկած ժամանակահատվածում մոտ 500 հանդիսատես, հետաքրքրված լինելով հայկական երաժշտությամբ, Շվեյցարիայի և Ֆրանսիայի 5 տարբեր քաղաքներում առիթ ունեցան ծանոթանալ «Դուդուկներ» հայկական համույթի հետ: Ժամանակակից լավագույն վեց դուդուկահարները, դհոլահար և նվագախմբի ղեկավար Գեորգի Մինասովը հանդես եկան համերգներով: Վերջինս, ստեղծելով դուդուկի երեք տեսակ՝ բաս, բարիտոն և տենոր, ընդլայնել է դուդուկի հնարավորությունները, որը թույլ է տալիս դուդուկով կատարել տարբեր ժանրի երաժշտություն՝ դասական, ջազ և ժամանակակից: Այդ իսկ պատճառով ծրագիրը ներառում էր նաև Բախ և Գերշվին:

Այս համերգների կազմակերպիչ ՍԵՎԱԿ Միությունը նպաստում է Հայաստանի հետ սոցիալ-մշակութային փոխանակումների զարգացմանը: Միությունն իրականացրել է Շվեյցարիայի և Ֆրանսիայի հյուրախաղերը: Ի դեպ, «Դուդուկներ» համույթը Կորնոյում (Նոշատել, Շվեյցարիա) հանդիպել է ալպհոր երաժիշտներին՝ նպատակ ունենալով հետագայում համատեղ համերգով հանդես գալ Հայաստանում:

ՍԵՎԱԿ Միությունը շնորհակալություն է հայտնում համերգների բոլոր մասնակիցներին, ինչպես նաև համագործակից կազմակերպիչներին այս թանկ պահերը կիսելու համար:

Կազմակերպիչներ և հովանավորներ. ՍԵՎԱԿ Միություն, Հայկական դպրոց և ընտանիքի միավորման ակումբ, Ցյուրիխի հայկական միություն, CEVI Ցյուրիխ, Տիչինո կանտոնի հայկական համայնք, Ռոմանի հայ բարեկամության խորհուրդ, Ստրասբուրգի հայկական մշակույթի միություն, Ալզաս – Հայաստան բարեկամություն, Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում:



DVD կարող եք ձեռք բերել TOR հեռուստաընկերությունից,Շվեյցարիա
DVD «Դուդուկներ» համույթ >>>

«Դուդուկներ» համույթ


  Copyright © 2008-2011 | All Rights Reserved | SEVAK Association | Fribourg - Erevan - Strasbourg